Տնային առաջադրանք (15.10.2018)

  1. Համառոտ՝՝ 10-15 նախադասությամբ վերապատմիր պատմվածքը:
  2. Գրիր պատմվածքի մասին հիմնավորված վերաբերմունքդ:
  3. Ո՞րն է հեղինակի ասելիքը:
  4. Համամի՞տ ես հեղինակի ասելիքի հետ: Շարադրիր քո կարծիքը:

Պատմվածքը վագոնում երկու ուղևորների մասին էր՝ մի տղամարդու և մի կնոջ։ Կնոջ հետ երեք երեխաներ կային,որոնց խեղճ կինը լռեցնել չէր կարողանում։ Ինչ էլ որ պատմեր, ինչ էլ որ ցույց տար,երեխաներին հետաքրքիր չէր։ Կնոջ վիճակը փրկելու նպատակով տղամարդը մի պատմություն հորինեց մի շատ լավ աղջկա մասին,ում վարքի և խելքի մասին անգամ արքայազնն էր լսել։Արքայազնը աղջկան թողեց իր պուրակ,որտեղ ոչ մի երեխա չէր մտել։ Այստեղ նրան հոշոտեց գայլը։ Երեխաներին դուր եկավ այդ պատմությունը,քանի որ այն տարբերվում էր մորաքրոջ ե․ձանձրալի պատմություններից։

Վերլուծություն

Պատմվածքը բավականին հետաքրքիր էր ,և հեղինակն իսկապես ասելիք ուներ։ Պատվածքը սկզբից մինչև վերջ լարված ընթացավ,քանի որ անընդհատ հետաքրքիր էր դեպքերի զարգացումը։ Գուցե հեղինակն ուզում էր ասել,որ պետք չէ այդքան օրինակելի լինել,ունենալ մեդալներ,քանի որ վերջում աղջկանից միայն մեդալները մնացին։ Իսկ գուցե հեղինակը ուզում էր շեշտը դնել այն հանգամանքի վրա,որ երեխաներով պետք է ուղղակի զբաղվել,ոչ թե անընդհատ «չի կարելիների» շարք հնչեցնել։ Միգուցե ամուրին էլ,հորինելով այս պատմությունը,փորձեց օգնել մորաքրոջը ՝ ուղղակի որպես ուղեկից։

 

Притча о работе: Желание

Однажды к Учителю пришел человек и попросил научить его добиваться в жизни успеха. Мудрец заставил его залезть в бочку с водой и окунуться с головой. Затем он изо всех сил удерживал его голову так, что тот не мог подняться. Наконец с огромным усилием он встал, преодолев сопротивление, и вздохнул. ‘Что ты хотел, когда преодолевал моё сопротивление?’ — спросил мудрец. ‘Дышать’ — ответил ученик. — А что еще? — Больше ничего. — Вот это и есть сила единого желания. Сможешь так хотеть успеха, сможешь его достичь.

 

Մի անգամ փողոցով անցնելիս է լինում մի իմաստուն մարդ։ Նա նայում է շուրջբոլորն ու զմայլվում բնության ու գարնանային զարթոնքի հրաշագեղությամբ։ Հանկարծ տեսնում է մի մարդու, ով ուսերին կրում էր հսկայական բեռ։ Երևում էր, թե ինչպես էին ոտքերը ծանրությունից ծալվում։

Ծերունին հարցնում է․

– Ինչո՞ւ ես ինքնդ քեզ տանջանքների ենթարկում։

-Ես տանջվում եմ, որպեսզի իմ երեխաներն ու թոռները երջանիկ լինեն,- պատասխանում է նա։

– Իմ նախապապը դատապարտել է ինքն իրեն ծանր աշխատանքի հանուն իմ պապի, պապս՝ իմ հոր, իսկ հայրս՝ հանուն ինձ։ Իսկ ես պայքարելու եմ հանուն իմ երեխաների երջանկության։

– Իսկ ձեր ընտանիքում որևէ մեկը երջանիկ եղե՞լ է,- հետաքրքրվում է ծերունին։

– Դեռ ոչ, բայց երեխաներս ու թոռներս հավանաբար կլինեն,-ձայնի երազկոտ հնչերանգով պատասխանում է նա։

– Դժբախտաբար, տգետը կարդալ սովորեցնել չի կարող, իսկ խլուրդը չի կարողանա դաստիարակել արծվին,- հառաչեց իմաստուն ծերունին։ Նախ պետք է ինքդ սովորես լինել երջանիկ, ապա՝ սովորեցնես։ Դա կլինի քո ամենաարժեքավոր նվերը։

 

Վերլուծություն

Այս երկու առակները կարծես թե առհասարակ մարդու հաջողության գաղտնիքների մասին են։ Մի դեպքում մարդը հաղթահարում է խոչընդոտ,որպեսզի պարզապես շնչի,այսինքն եթե այդքան շատ ուզես հասնել որևէ նպատակի,դու միշտ կարող ես,որքան էլ որ այն դժվար լինի,իսկ մյուս դեպքում մարդու խելքի մասին է,այսինքն կրկնել պետք չէ նախորդների սխալները,եթե դրանք որևէ արդյունք չեն ունեցել,այլ պետք է փնտրել նոր ուղիներ քեզ ու քո սերունդը երջանկացնելու համար։ Առհասարակ կյանքում էլ է այսպես,մարդ պետք է ունենա ձգտում,երազանք, նպատակ և որ ամենակարևորն է ՝ ցանկություն դրանց հասնելու համար։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s