Իմ հայրենի գյուղն Ափնագյուղն է,որը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում։ Գտնվում է Քասաղ գետի աջ ափին։Մեր նախնիները 1828-1829 թթ.-ին եկել են Բայազեդից և Մուշից։
Մեր գյուղի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Այնտեղ ես շատ հարազատներ ունեմ `տատիկս,հորեղբորս ընտանիքը։
Գյուղի Ափնագեղ կամ Ափնագյուղ անունը Ղևոնդ Ալիշանի ենթադրությամբ առաջացել է «երևում է ինչպես ափի մեջ» արտահայտությունից։
Գյուղի արևելյան կողմում գտնվող ձորի երկու ափերի բարձրադիր մասերում կան քարե դարի ժամանակներից մինչև միջնադար օգտագործված քարանձավներ, գյուղի արևելյան կողմում՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի բնակատեղի և դամբարանադաշտ։
Հայկական խոհանոցին ափնեցի կանայք տվել են յուրահատուկ ուտեստ՝ կանեփով տոլման (հետագայում այս ճաշատեսակից անցել են պասուց տոլմային)։
Մեր գյուղում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին,որը 4-5դարերից եկող պատմություն ունի։Այստեղ է գտնվում նաև Սուրբ զորավոր եկեղեցին։
Գյուղում են ծնվել օպերատոր-դերասան Խաչատուր Աբրահամյանը, մշակույթի համակարգի աշխատող Սիմոն Ղամբարյանը։ Գյուղից են սերում քիմիական գիտությունների թեկնածու Ռազմիկ Գրիգորյանը, քանդակագործ Յուրի Պետրոսյանը, ՀՀ բանակի գնդապետ Լյուդվիգ Հարությունյանը, վաստակավոր մարզիչ Լևոն Միսակյանը, դպրոցական դասագրքերի հեղինակ, դոցենտ Անահիտ Ղազարյանը, դպրոցի տնօրեն Աիդա Մնացականյանը, պատանի շախմատիստ Վահե Բաղդասարյանը։
Ես շատ եմ սիրում մեր գյուղը,հաճախ ենք այցելում տատիկիս,հորեղբորս։ Ինձ հետաքրքրում է նրանց նիստուկացը,ապրելակերպը։ Երբ գնում ենք ,մեր հասակակիցների հետ խաղեր ենք խաղում։ Այնտեղ ընկերներ ունեմ շատ`Սարգիսը,Աննան,Լենան։ Նրանցից ամենահետաքրքիրը Սարգիսն է։ Բարձրահասակ տղա է,ուժեղ,սակայն շատ միամիտ։ Նրանց հետ լինելիս կարծես ժամանակը կանգ առնի ինձ համար։





