Տնային աշխատանք (07.10.2018)

Ես գրադարանում կարդացել եմ << Երջանիկ խրճիթը >>

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհծխում. կողկին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հինհեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ուգնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշկամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով ևկարկաչյուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևու էր, մեկչքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրում մի հին հեքիաթ էրպատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ՝ է ծխում, միուսըարցունքոտ աչքերեվ նայում է հեռուն:

-Ինչու ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ինչդ է պակաս, թե սեր ունիս մի աղջկա, հայտնիր, թե չէ, ինչկա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդու ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկներըպատել էին երտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:

Եվ երիտասարդը մի օր զգուշ դուս ելավ դալիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր ըերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյագետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերունպառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…

Հե~յ մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, աստված գիտե, մեր որդին հիմի ու պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլհեռու տեղ է, ու ես նրան իմ որդուս բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է նայել իմ որդուս իրենի բաժին է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…

 

Ինձ դուր է եկել այս հատվատը։

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…

 

Պատմվածքը մանկության մասին է, մի մանկություն, որ կորցրել էր իմաստը։

Որդուն որդեգրողը հարուստ էր, սակայն ոչ մի հարստություն չլցրեց փոքրիկի հոգու դատարկությունը։ Որքան էլ դժվար, որքան էլ հոգսաշատ մարդկային երջանիկ խրճիթից ավելի լավ տեղ չկա աշխարհում․․․Ուր էլ գնաս, ինչ էլ անես,միակ տեղն այս աշխարհում քո հոգու <<երջանիկ խրճիթն>> է․․․

Leave a comment